Մահվան տեսիլ

Ես նայեցի<> ֆիլմը, որտեղ նկարագրվում է այն տարիները, երբ ձերբակալեցին Չարենցին: Ամեն ինչ սկսվեց 1933թ.-ից,<> ժողովածույի հրատարակությունից հետո, սկսվեցին հալածանքները, ճնշումները: Չարենցի ընտանիքի հետ վարվեցին թուրքի նման` գիշերվա կեսին քշելով Ծաղկաձորից: Դա միայն նախաբանն էր այն ամենի , որ դեռ պետք է տեղի ունենար: Եվ Չարենցը կանխազգում էր . որ բոլորի հետ հաշվեհարդար կտեսնեն: Նրան այդ մասին զգուշացրել էր Աղասի Խանջյանը, որին սպանեցին` հայտարարելով դա ինքնասպանություն: Խանջյանի մահից հետո Չարենցը իրեն լրիվ միայնակ էր զգում: Եկավ նաև Չարենցի հերթը: Խուզարկեցին նրա տունը ու տարան Չարենցին: Տարան ինչպես հանցագործի: Պահանջում էին խոստովանել մի բանի, որը իբրև թե արդեն բացահայտվել է:Սակայն Չարենցը հավատում էր, որ ժողովուրդը երբեք դեմ չի խոսի իր սիրելի գրողին: Չարենցը մեղադրվում էր հակասոցիալիստական գործունեության մեջ: Նա ոչ մի մեղադրանքի հետ չէր համաձայնվում, ծեծվում ու ծեծվում էր: Նույն ճակատագրին արժանացավ նաև Չարենցի կինը`Իզաբելլան: Լինելով իրարից հեռու, տառապելով իրարից հեռու` նրանք երբեք իրար չմոռացան: Չարենցը Իզաբելայի անունը բերանին մահացավ, իսկ Իզաբելլան` Չարենցի նկարը ձեռքին:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s