Ուսումնական պլան

Image

Քանի որ ես այս տարի ավարտում եմ հիմնական դպրոցը, ապա կազմել եմ իմ ուսումնական պլանը ավագ դպրոցի համար: Ավագ դպրոցում ես կուզենաի անցնել միայն այն առարկաները որոնք կընտրեմ: Կարծում եմ իմաստ չկա մեզ ծանրաբեռնել ուրիշ առարկաներով: Ինչ վերաբերվում է, ընտրովիներին, ապա դրանք նույնպես պետք է կապված լինեն մեր ընտրած առարկաների հետ: Նաև կցանկանամ, որ ավագ դպրոցում ավելի շատ կենտրոնանանք մեր ուսման վրա, ավելի քիչ լինեն տարբեր միջոցառումներ, որոնք իմ կարծիքով խանգարում են ուսման ընթացքին: Նաև լավ կլիներ, որ 2014-15 թթ. ուստարում մի քիչ սահմանափակվեր համակարգչային ուսուցումը: Իմ կարծիքով դրա բացասական ազդեցությունը ավելի շատ է, քան դրականը:

Acoustic Problems

      
Acoustic ecology is an emerging discipline, which is concerned with the right kind of atmospheric sounds which are healthy to the human and the animal populations. Also referred to as ‘soundscape ecology’, this budding discipline has emerged with the increase in noise pollution, caused by industrialization, commercialization and urbanization.  Significant increase in mass movements of people by road, rail and air has also significantly contributed to increase in noise decibels. Recent research scientists have shown that the noise of the city adversely affects the mental development of children, noise exerts destructive effect on the entire human body. As a subject, studies on acoustic ecology started somewhere in the mid-twentieth century at Simon Fraser University at Vancouver
 
Ակուստիկ էկոլոգիան զարգացնում է կարգապահությունը,որըմտահոգված  է մթնոլորտային հնչյուններիճշգրտությամբ,որոնք ավելի առողջարար են մարդկության ևկենդանական աշխարհի համար:Նաև անվանվում է<<Ձայնային էկոլոգիա>>:Այդ խոստումնալիցկարգապահությունը առաջացել է աճող աղմկայինաղտոտվածության հետևանքով,կապված ինդուստրացիայի,կոմերցիալացման և ուրբանիզացիայի հետ:Մարդկանց տեղաշարժի զգալի աճը ավտոմեքենաներով,երկաթուղային և օդային միջոցներովնպաստում են աղմուկի բարձրացմանը: Գիտնականներիվերջին ուսումնասիրությունները ցույց են տվելոր քաղաքիաղմուկը բացասաբար է ազդում երեխաների մտավորզարգացման վրա, աղմուկը իր քայքայիչ ազդեցություն է թողնում մարդու ամբողջ մարմնի վրա:Որպես առարկաԱկուստիկ էկոլոգիան սկսվել է ուսումնասիրվելՎանկուվերում ,20-րդ դարի կեսերին Սայմոն Ֆրեյզերի համալսարանում :

Ղազարոս Աղայան

Image

Առաջադրանք 1 
Մեր «ուսուցիչների ուսուցիչ» Ղազարոս Աղայանն է: Նա, հայ դպրոցն ու մանկավարժությունը մի միասնություն են և մեկն առանց մյուսի անհնար է պատկերել։ Ինքնուրույն փորձիր տեղեկություններ հավաքել Աղայանի, նրա մանկավարժական գործունեության մասին և բանավոր ներկայացրու դասարանում:
 

Ղազարոս Աղայան  հայ գրող, մանկավարժ, հրապարակախոս:Ծնվել է ապրիլի 4–ին, Բոլնիս–Խաչեն (այժմ՝ Վրաստանում) հայաբնակ գյուղում։ Աղայանը սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա մեկ տարի սովորել է  Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, այնուհետև զբաղվել է ինքնակրթությամբ: Դասավանդել է Ախալցխայի, Ալեքսանդրապոլի, Երևանի, Շուշիի դպրոցներում: 1869–70 թթ-ին խմբագրել է «Արարատ» ամսագիրը: Ձերբակալվել է ազգայնականության մեղադրանքով և մինչև կյանքի վերջը եղել ցարական ժանդարմերիայի հսկողության տակ: Աղայանը 1900-ական թվականներին Թիֆլիսում Հովհաննես Թումանյանի ստեղծած «Վերնատուն» գրական խմբակի եռանդուն անդամներից էր, նրա նահապետը: Աղայանը գրել է բանաստեղծություններ, հեքիաթներ, վիպակներ:Ղ. Աղայանը և հայ դպրոցն ու մանկավարժությունը մի միասնություն են և մեկն առանց մյուսի անհնար է պատկերել։Աղայանը I–IV դասարանների համար կազմել է «Ուսումն մայրենի լեզվի» դասագրքերը. նրա կազմած այբբենարանով շուրջ 40 տարի դասավանդել են հայկական դպրոցներում: Նրա մանկավարժական համակարգի նպատակն էր զարգացնել «ուժեղ, խելոք, առաքինի» քաղաքացիներ։ Նա առաջնությունը տալիս էր մայրենի լեզվի ուսուցմանը, բարոյական և գեղագիտական դաստիարակությանը, դեմ էր մարմնական պատիժներին, կողմնակից էր երկսեռ ուսուցմանը։ Աղայանը ողջ կյանքը նվիրել է մատաղ սերունդների դաստիարակության, ժողովրդին լուսավորելու գործին։Նա իր մտածումներին շունչ է հաղորդել, կիրառել կյանքում, դպրոցում, սերտորեն այն կապելով ուսուցման գործընթացի հետ: Աղայանի հիմնական թեզն էր երեխաներին պատրաստել կյանքի համար, ապահովել նրանց համակողմանի-ներդաշնակ դաստիարակությունը և զարգացումը՝ մտավորի, բարոյականի, գեղագիտականի, ֆիզիկականի, աշխատանքայինի միասնականությամբ։Աղայանը քննադատում էր գործող դպրոցը. «Հայոց դպրոցներում գիտություն չէր ավանդվում, այլ միայն կրոն և հայոց լեզու» կյանքից հեռացած կրթություն, «դպրոցում լսվածը հերքվում էր կյանքի մեջ», պետք էր վերակառուցել դպրոցը, մերձեցնել կյանքին, պատանեկությանը պատրաստել վաղվա թոհուբոհի մեջ գտնելու իր տեղը, դեմ չլինելով օտար դրականը վերցնելուն, միաժամանակ մերժում էր կուրորեն ընդօրինակելը։Աղայանը կարևորել է աշխատանքային ու ֆիզիկական դաստիարակության կարևորության դերը։Մեծ թերություն էր համարում, որ դպրոցում համարյա թե տեղ չուներ ֆիզիկական դաստիարակությունը, առանց որի դաստիարակության մյուս կողմերը թերի են։Աղայանը ուսուցչական բացառիկ ընդունակություններ ուներ`մանկավարժական վարպետություն,դասավանդման կատարելիություն,անսահման սեր երեխաների նկատմամբ։

 

Մահվան տեսիլ

Ես նայեցի<> ֆիլմը, որտեղ նկարագրվում է այն տարիները, երբ ձերբակալեցին Չարենցին: Ամեն ինչ սկսվեց 1933թ.-ից,<> ժողովածույի հրատարակությունից հետո, սկսվեցին հալածանքները, ճնշումները: Չարենցի ընտանիքի հետ վարվեցին թուրքի նման` գիշերվա կեսին քշելով Ծաղկաձորից: Դա միայն նախաբանն էր այն ամենի , որ դեռ պետք է տեղի ունենար: Եվ Չարենցը կանխազգում էր . որ բոլորի հետ հաշվեհարդար կտեսնեն: Նրան այդ մասին զգուշացրել էր Աղասի Խանջյանը, որին սպանեցին` հայտարարելով դա ինքնասպանություն: Խանջյանի մահից հետո Չարենցը իրեն լրիվ միայնակ էր զգում: Եկավ նաև Չարենցի հերթը: Խուզարկեցին նրա տունը ու տարան Չարենցին: Տարան ինչպես հանցագործի: Պահանջում էին խոստովանել մի բանի, որը իբրև թե արդեն բացահայտվել է:Սակայն Չարենցը հավատում էր, որ ժողովուրդը երբեք դեմ չի խոսի իր սիրելի գրողին: Չարենցը մեղադրվում էր հակասոցիալիստական գործունեության մեջ: Նա ոչ մի մեղադրանքի հետ չէր համաձայնվում, ծեծվում ու ծեծվում էր: Նույն ճակատագրին արժանացավ նաև Չարենցի կինը`Իզաբելլան: Լինելով իրարից հեռու, տառապելով իրարից հեռու` նրանք երբեք իրար չմոռացան: Չարենցը Իզաբելայի անունը բերանին մահացավ, իսկ Իզաբելլան` Չարենցի նկարը ձեռքին:

Մահվան տեսիլ

Ես նայեցի<< Մահվան տեսիլ>> ֆիլմը, որտեղ նկարագրվում է այն տարիները, երբ ձերբակալեցին Չարենցին: Ամեն ինչ սկսվեց 1933թ.-ից,<<Գիրք ճանապարհին>> ժողովածույի հրատարակությունից հետո, սկսվեցին հալածանքները, ճնշումները: Չարենցի ընտանիքի հետ վարվեցին թուրքի նման` գիշերվա կեսին քշելով Ծաղկաձորից: Դա միայն նախաբանն էր այն ամենի , որ դեռ պետք է տեղի ունենար: Եվ Չարենցը  կանխազգում էր . որ բոլորի հետ հաշվեհարդար կտեսնեն: Նրան այդ մասին զգուշացրել էր Աղասի Խանջյանը, որին սպանեցին` հայտարարելով դա ինքնասպանություն: Խանջյանի մահից հետո Չարենցը իրեն լրիվ միայնակ էր զգում: Եկավ նաև Չարենցի հերթը: Խուզարկեցին նրա տունը ու տարան Չարենցին: Տարան ինչպես հանցագործի: Պահանջում էին խոստովանել մի բանի, որը իբրև թե արդեն բացահայտվել է:Սակայն Չարենցը հավատում էր, որ ժողովուրդը երբեք դեմ չի խոսի իր սիրելի գրողին: Չարենցը մեղադրվում էր հակասոցիալիստական գործունեության մեջ: Նա ոչ մի մեղադրանքի հետ չէր համաձայնվում, ծեծվում ու ծեծվում էր: Նույն ճակատագրին արժանացավ նաև Չարենցի կինը`Իզաբելլան: Լինելով իրարից հեռու, տառապելով իրարից հեռու` նրանք երբեք իրար չմոռացան: Չարենցը Իզաբելայի անունը բերանին մահացավ, իսկ Իզաբելլան` Չարենցի նկարը ձեռքին:   

Միմիկրիա

Միմիկրիա   ( անգլերեն mimicry, նմանվող  ) կենդանիների պաշտպանական գունավորման և ձևի տեսակներից մեկը, որի դեպքում  կենդանին նմանվում է շրջապատող  միջավայրի առարկաներին, բույսերին, ինչպես նաև  գիշատիչների կողմից ոչ ուտելի  կամ դրանցից պաշտպանված կենդանիներին: Առաջացել է էվոլուցիայի  ընթացքում, բնական ընտրությամբ, որպես գոյության  պայքարի միջոց: Հայտնի են դեպքեր, երբ կենդանի օրգանիզմները էվոլյուցիայի արդյունքում իրենց գունավորումով և ձևով նմանվում են այն առանձին առարկաներին, որոնց մեջ իրենք ապրում են։ Այդպիսի օրինակները շատ են հատկապես միջատների միջավայրում:Շատ թիթեռներ, ուղղաթևեր, ունեն թարմ կամ  չոր տերևների գույներ,  ուրվագծեր և նույնիսկ ջղավորություն : Բազմաթիվ աղոթարարներ նմանվում են բույսերի  ընձյուղների, իսկ մի քանիսը` ծաղիկների :Խոլորձի աղոթարար միջատը, որն իր անվանումն ստացել է ծաղկին անչափ նման լինելու համար, շփոթեցնում է իր զոհերին, այդ թվում՝ գիշատիչներին՝ հիանալիորեն ընդօրինակելով ծաղկի տեսքը: